Դադիվանքում այսօր հարսանիք է տեղի ունեցել: WarGonzo թելեգրամյան ալիքը հաղորդում է՝ մարտակերտցի Իրինա Գաբրիելյանն ու ստեփանակերտցի Արամ Բերդյանը դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Քարվաճառի շրջանում գտնվող վանական համալիրում:
«Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք պաշտպանում են վանական համալիրը և իրենց բախտ է վիճակվել կատարվածից հետո պսակադրվել այդ սուրբ վայրում»,- ասվում է թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ: Քարվաճառի շրջանն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 25-ին, իսկ եկեղեցու տարածքում վերահսկողություն են իրականացնում ռուս խաղաղապահները: